ad-banner-1
բարսելոնա-լևանդովսկի

Նոր 9 համար․ Ա Սերիայի երբեմնի սուպերաստղը` Լևանդովսկու փոխարինող

Բարսելոնան հաջորդ մրցաշրջանի համար ուժեղ կենտրոնական հարձակվող է փնտրում, հատկապես հաշվի առնելով 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկու ապագայի շուրջ առկա անորոշությունը։

Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ Գալաթասարայի և Նիգերիայի հավաքականի աստղային հարձակվող Վիկտոր Օսիմհենը դարձել է իսպանական գրանդի գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը։

Օսիմհենը դիտարկվում է որպես կատալոնական ակումբի առանցքային նպատակ. «բլաուգրանան» ուշադիր հետևում է նրա խաղին։

Սակայն այս փուլում կողմերի միջև բանակցություններ չեն սկսվել, և տրանսֆերի պաշտոնական առաջարկ չի եղել։ Կատալոնական ակումբը մտադիր է ուշադիր հետևել Լևանդովսկու շուրջ ստեղծված իրավիճակին՝ նախքան նիգերիացի հարձակվողի հնարավոր տեղափոխության մասին որոշում կայացնելը։

Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում Գալաթասարայի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։