ad-banner-1

Պեդրիի վնասվածքը սպասվածից ավելի ծանր է

Բարսելոնայի կիսապաշտպան Պեդրիի վնասվածքն ավելի ծանր է, քան ենթադրվում էր առաջին բժշկական եզրակացությունից հետո։

Ավելի վաղ կատալոնական ակումբը իր կայքում հայտնել էր, որ իսպանացին ստացել է ձախ ազդրի երկգլուխ մկանի դիստալ հատվածի պատռվածք։ Սակայն, բացի դրանից, ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է նաև կոտրվածք, ինչի պատճառով նա բաց կթողնի վեց շաբաթ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Այսպիսով, կիսապաշտպանը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրում Լոնդոնի Չելսիի դեմ կայանալիք խաղում։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Իսպանիայի առաջնությունում Պեդրին վտանգում է բաց թողնել վեց հանդիպում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։