ad-banner-1

Լևանդովսկին պատրաստ է հեռանալ Բարսելոնայից

SPORT-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Լևանդովսկին բացել է հնարավոր հեռանալու դուռը, քանի որ Բարսելոնայում նրա պայմանագրի երկարաձգման գործընթացը շարունակում է ձգձգվել։ Լեհ հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2026-ին, սակայն բանակցություններում առաջընթաց չկա, ինչը մեծացրել է անորոշությունը նրա ապագայի շուրջ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հստակություն ունենալու նպատակով Լևանդովսկու շրջապատը սկսել է կապեր հաստատել այլ ակումբների հետ։ Տեղեկացվում է, որ նա արդեն ստացել է լուրջ առաջարկներ Սաուդյան Արաբիայից, MLS-ից և Միլանից, որի ներկայացուցիչները հանդիպել են նրա թիմի հետ՝ ներկայացնելով իրենց սպորտային ծրագիրը։

Չնայած հետաքրքրությանը՝ Լևանդովսկին չի պատրաստվում որոշում ընդունել, քանի դեռ Բարսելոնան վերջնականապես չի մերժել պայմանագրի երկարաձգումը։ Ակումբը գնահատում է նրա պատրաստակամությունը մնալ և նույնիսկ ընդունել աշխատավարձի կրճատում, սակայն տեխնիկական շտաբը ցանկանում է մինչև վերջ գնահատել ֆիզիկական պարամետրերը և խաղային կայունությունը։

Ֆինանսական իրավիճակը նույնպես կարևոր դեր ունի․ բարձրակարգ հարձակվող ձեռք բերելն այս պահին գրեթե անհնար է Բարսելոնայի համար, ուստի Լևանդովսկուն պահելը կարող է լինել առավել շահեկան տարբերակ։ Այնուամենայնիվ, եթե ներսում միաձայնություն չլինի նրա դերի վերաբերյալ, ակումբը կսկսի նոր 9 համարի որոնումները։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։