Ակումբ
Լամին Յամալը զրկվեց հաջորդ եվրոպական խաղից
Բարսելոնան հաղթեց Այնտրախտ Ֆրանկֆուրտին, սակայն հանդիպումից հետո քննարկումների կենտրոնում էր Լամին Յամալը։ Նա գոլային փոխանցում կատարեց Ժյուլ Կունդեին, բայց ընդհանուր առմամբ՝ ծանր խաղ անցկացրեց և քիչ էր երևում հարձակման գոտում։
56-րդ րոպեին ստացած դեղին քարտը դարձավ վճռորոշ․ սա նրա երրորդ զգուշացումն էր փուլի ընթացքում, ինչի պատճառով նա կբացակայի Սլավիա Պրագայի դեմ հունվարի 21-ի հանդիպումից։ Զրկման վտանգի տակ էին նաև Ֆրենկի դե Յոնգը, Մարկ Կասադոն և Ֆերմին Լոպեսը։
Դեղին քարտից հետո և հատկապես փոխարինման ժամանակ պատանին բարկացած էր․ նստարանին նստելուց հետո նա հիասթափությունն արտահայտեց ժեստերով։
Բարսելոնան այժմ ստիպված է լինելու իր հաջորդ եվրոպական խաղը անցկացնել առանց թիմի ամենապայթյունային երիտասարդ հարձակվողներից մեկի։
