Ակումբ
Լևանդովսկին կավարտի կարիերան մեկ դեպքում
Բարսելոնայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է ավարտել իր կարիերան, եթե ակումբը նրան նոր պայմանագիր չառաջարկի։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, 37-ամյա հարձակվողը մտադիր չէ հեռանալ թիմից և չի դիտարկում այլ տարբերակներ, նույնիսկ ֆինանսապես ավելի շահավետները։
Նա ցանկանում է շարունակել հանդես գալ կատալոնացիների կազմում, սակայն ակումբում դեռևս վերջնական որոշում չեն կայացրել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Ղեկավարությանը գոհացնում է լեհի խաղը, բայց նրանք մտածում են նաև ավելի երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին։
Այն դեպքում, եթե Բարսան հրաժարվի Լևանդովսկու ծառայություններից, ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։
