Բարսան կարող է վերադարձնել նախկին պաշտպանին
Բարսան հետաքրքված է Սելտայի պաշտպան Օսկար Մինգեսայի ծառայություններով, ով նախկինում հանդես է եկել Բարսելոնայում։ Ֆուտբոլիստը Ռոնալդ Կումանի օրոք թիմի հիմնական կազմի մաս էր կազմում, սակայն հեռացավ, երբ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Չավի Էրնանդեսը։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, երեք տարբեր երկրների հինգ բարձրակարգ ակումբներ ևս հետաքրքրված են Մինգեսայի ծառայություններով։ Բարսելոնան իր հերթին պահպանում է խաղացողին վերադարձնելու տարբերակը ցածր գնով, քանի որ դեռ ունի նրա պայմանագրային իրավունքների 50 տոկոսը։ Սակայն պաշտպանի պայմանագիրը լրանում է այս ամռանը, և մյուս ակումբները կարող են ձեռք բերել նրան անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Որի դեպքում Բարսելոնան եկամուտ չի ստանա։
Մինգեսայի տրանսֆերը կարող է կարևոր նշանակությում ունենալ, քանի որ Բարսայի վերջին ելույթները ցույց են տվել, որ ակումբը լուրջ փոփոխությունների կարիք ունի պաշտպանական գծում։
