ad-banner-1
Մեսսի

Կամպ Նոուն` Մեսսիի անունով․ Լապորտան արձագանքել է

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Կամպ Նոուն վերանվանելու գաղափարը։ Կատալոնական գրանդի ղեկավարի խոսքով՝ մարզադաշտը չի անվանվի Լիոնել Մեսսիի պատվին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Մենք չենք ծրագրում մարզադաշտն անվանել Մեսսիի անունով։ Չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի։ Կամպ Նոուն կպահպանի իր ներկայիս անվանումը», – Լապորտային մեջբերում է The Touchline-ը։

Լիոնել Մեսսին Բարսելոնայի համակարգում է հայտնվել դեռևս հազարամյակի սկզբին, իսկ ակումբը լքել է 2021 թվականին՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ 2023 թվականի ամառվանից աստղային արգենտինացին հանդես է գալիս ԱՄՆ-ում՝ Ինտեր Մայամիի կազմում։

Vladimir

Հեղինակ՝ Vladimir