Ակումբ
Բարսելոնայի պաշտպանը շուտով կերկարաձգի պայմանագիրը
Բարսան լուրջ խնդիրներ ունի պաշտպանության գծում, և միայն մի քանի խաղացող են իրենց արդարացնում այդ գործում, դրանցից մեկն է Էրիկ Գարսիան։
Էրիկը երկու տարի առաջ Բարսելոնայից տեղափոխվեց Ժիրոնա վարձավճարով և տպավորիչ մրցաշրջան անցկացրեց կատալոնական մյուս ակումբում, և դա Ֆլիկի աչքից չվրիպեց։
Ըստ Jijantes-ի` Գարսիան, ով Բարսայի ամենակայուն պաշտպաններից է այս մրցաշրջանում, պատրաստվում է հինգամյա պայմանագիր ստորագրել «կապտանռնագույնների» հետ։
Ստորագրման արարողությունը նախատեսվում է մյուս շաբաթ իրականացնել` դեկտեմբերի 11-ին։
