ad-banner-1

Բարսելոնան վախենում է պատմության կրկնությունից

Դեկտեմբերի 10-ին կայանալիք Բարսելոնա – Ֆրանկֆուրտ դիմակայությունը կլինի Չեմպիոնների Լիգայում առաջին հանդիպումը, որը կանցկացվի նոր Կամպ Նոուում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Սակայն անցած անգամ, երբ Բարսան տանը խաղաց Ֆրանկֆուրտի դեմ, Այնտրախտի երկրպագուները գրավել էին Կամպ Նոուն, և որոշ տվյալներով` 30000 գերմանացի երկրպագու կար այդ օրը։

Ըստ Mundo Deportivo-ի` Կատալոնական ակումբը, որն արդեն իսկ փորձ ունի 2023 թվականի փետրվարին Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ խաղում տոմսերի գնման համար սահմանափակումներ դնելու, չի բացի իր ֆիզիկական տոմսարկղերը և կուժեղացնի IP հասցեների վերահսկողությունը։ Բարսելոնայի կայքից ևս հնարավոր չի լինի տոմսեր գնել, իսկ տոմսերը կլինեն երկրպագուների անունով և մարզադաշտ պետք է ներկայանան սոսիոյի քարտով, կամ ակումբին հայտնեն տոմսի փոխանցման մասին։

Hovo

Հեղինակ՝ Hovo