ad-banner-1

Ինչպե՞ս Վիտոր Ռոկեն դեռ կարող է օգնել Բարսային

Վիտոր Ռոկեի գործարքը Բարսելոնայում, ընդհանուր առմամբ, կարելի է համարել ձախողում։ Բրազիլացի հարձակվողը, որը եկավ որպես բարձր գնահատված երիտասարդ տաղանդ, չհարմարվեց եվրոպական ֆուտբոլին, քիչ խաղաժամանակ ստացավ Չավիի օրոք և լքեց ակումբը։

Արդյունքում, նա վաճառվեց Պալմեյրասին բարդ գործարքի շրջանակում, որի արդյունքում Բարսան մոտ €4.5 միլիոն վնաս կրեց՝ չհաշված ֆուտբոլիստի աշխատավարձը։ Սակայն ակումբը ակնկալում է որոշակի բոնուսային եկամուտներ Ռոկեի գործարքից՝ շնորհիվ մի քանի կետերի, որոնք ընդգրկվել էին նախնական պայմանագրում։ Այս ամենը հայտնում է Sport-ը։

Վաճառքի կարևոր կետերից մեկը կապված է մեծ տիտղոսներ հաղթելու հետ։ Բացի այդ` ակումբը վստահ է, որ հարձակվողը ապագայում կդառնա մեծ տրանսֆերի մասնակից, որից ֆինանսական օգուտ կքաղի Բարսան։

Mari

Հեղինակ՝ Mari