ad-banner-1

Բարսելոնայի հավանական մեկնարկային կազմը Էլչեի դեմ

Բարսելոնան կիրակի օրը կմրցի Էլչեի հետ՝ նպատակ ունենալով վերադառնալ հաղթանակների շարքին։ Այդ խաղին չի մասնակցի առանցքային կիսապաշտպան Պեդրին, որը վնասվածք ունի, մինչդեռ Ռոբերտ Լևանդովսկին և Դանի Օլմոն հնարավոր է խաղաժամանակ ստանան։ Այսպիսով, հնարավոր է, որ վաղը որոշ փոփոխություններ կատարվեն մեկնարկային կազմում։

Արաուխոն Կուբարսիի փոխարեն

Ըստ Mundo Deportivo-ի՝ Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, կկատարի պաշտպանությունում փոփոխություն որտեղ Ռոնալդ Արաուխոն պատրաստվում է փոխարինել Կուբարսիին։ Խաղից առաջ անցկացված վերջին մարզումային պարապմունքի ժամանակ գերմանացի մարզիչը կատարել է իր ընտրությունը, կօգտագործի գրեթե նույն մեկնարկային կազմը, որը մրցեց Ռեալ Մադրիդի դեմ։ Այսպիսով Բարսելոնայի կանխատեսվող մեկնարկային տասնմեկյակը Էլչեի դեմ.

Վոյցեխ Շչենսնի • Ժյուլ Կունդե • Արաուխո • Էրիկ Գարսիա • Ալեխանդրո Բալդե • Ֆրենկի դե Յոնգ • Կասադո • Լամին Յամալ  • Ֆերմին Լոպես • Մարկուս Ռեշֆորդ • Ֆեռան Տոռես

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։