Սարաբիան հակաՅամալական նոր մեթոդ է գտել
Էլչեն պատրաստվում է Բարսելոնայի դեմ առաջիկա խաղին, որը կայանալու է վաղը՝ Լա Լիգայի շրջանակում։ Խաղը մեծ նշանակություն ունի երկու թիմերի համար, և հիշեցնենք, որ Էդեն Սարաբիայի թիմը Բարսելոնայի դաշտում երբեք չի հաղթել, ու մարզիչը լրջորեն է նախապատրաստվում։
Mundo Deportivo-ի նոր զեկույցում նշվում է, որ Էլչեի մարզիչ Էդեն Սարաբիան երկրորդ թիմի ֆուտբոլիստներին հրահանգել է մարզման ժամանակ շարժումներով նմանակել Լամին Յամալին՝ կիրակի Բարսելոնայի դեմ կայանալիք հանդիպմանը ընդառաջ։
Չնայած դրան՝ Սարաբիան բացառել է եզրայինի անհատական հսկողությունը (man-marking)՝ փոխարենը կենտրոնանալով նրա տարածքը և գնդակով հարմարավետությունը սահմանափակելու վրա։
Մարզիչը վստահ է, որ, անկասկած, Լամինը ինչ-որ գործողություն կանի, քանի որ շատ լավ որակներ ունի։ Դրան ի պատասխան` նրանք պետք է կենտրոնանան ամուր պաշտպանություն ցուցադրելու վրա։ Նա նաև նշել է, որ չի կարող միայն նրա վրա կենտրոնանալ, քանի որ մյուս կողմում էլ կան լավ խաղացողներ։
