Ինչի՞ց է կախված Ռաֆինյայի մասնակցությունը առաջիկա խաղին
Բարսելոնան երեկ անցկացրել է վերջին մարզումը՝ նախքան այսօր կայանալիք Լա Լիգայի հանդիպումը Ռեալ Սոսիեդադի դեմ։ Թեև Հանսի Ֆլիկը գրեթե լիարժեք կազմ ունի իր տրամադրության տակ, մարզմանը չէր մասնակցել Ռաֆինյան՝ թեթև վնասվածքի պատճառով։
Ինչպես արդեն նշել էինք՝ գերմանացի մասնագետը մամուլի ասուլիսում շեշտել էր, որ բրազիլացու մասնակցության հարցով վերջնական որոշումը կընդունվի խաղից առաջ։ Սակայն, ըստ AS-ի, Ռաֆինյան, չնայած շաբաթ օրը չմարզվելուն, կուղևորվի թիմի հետ և կընդգրկվի հայտացուցակում։
Հարձակվողը մի քանի շաբաթ է՝ պայքարում է ադդուկտորների խնդիրների դեմ։ Ավելին, նա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում մասնակցել էր խաղին ցավազրկող ներարկում ստանալուց հետո։
Այսպիսով, Ռաֆինյայի՝ մարզմանը բացակայությունը չի խոչընդոտի նրան մասնակցելու Ռեալ Սոսիեդադի դեմ խաղին․ նա հասանելի կլինի և կարող է խաղադաշտ դուրս գալ, եթե Ֆլիկը դա անհրաժեշտ համարի։
