ad-banner-1

Ռաֆինյայի մասնակցությունը Սոսիեդադի դեմ հանդիպմանը կասկածի տակ է

Բարսելոնան վերադառնում է Լա Լիգայի առաջնությանը՝ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի ուղեգիրը նվաճելուց և Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Ռեալ Մադրիդին հաղթելուց հետո։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Կատալոնական ակումբը հիանալի մարզավիճակում է՝ գրանցելով 11 անընդմեջ հաղթանակ, և նպատակ ունի շարունակել հաղթարշավը՝ առաջնության աղյուսակում առաջատարի դիրքը պահպանելու համար Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում։

Բարսելոնայի կազմը վերջին մարզումն անցկացրեց շաբաթ առավոտյան՝ ուղևորությունից առաջ։ Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը գրեթե ամբողջական կազմ ունի իր տրամադրության տակ․ հաստատված բացակայողներն են միայն Գավին և Անդրեաս Քրիստենսենը։

Սակայն, ինչպես հայտնում է SPORT-ը, թիմի առանցքային եզրային հարձակվող Ռաֆինյան այսօր չի մարզվել հիմնական խմբի հետ։ Այնուամենայնիվ, Ֆլիկը նախախաղային մամուլի ասուլիսում նշեց, որ չնայած անհարմարություններին՝ բրազիլացու ներկայությունը Անոետայում բացառված չէ։

Ռաֆինյան մարզաբազա է ժամանել թիմակիցների հետ, սակայն թեթև անհարմարություն զգալու պատճառով մարզվել է անհատական՝ մարզասրահում։

Նշվում է, որ վերջին հանդիպումներում Ռաֆինյան խաղացել է ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությամբ և ունեցել է թեթև ցավեր, ինչի պատճառով էլ Իսպանիայի գավաթի խաղում Ռասինգ Սանտանդերի դեմ մնացել էր պահեստայինների նստարանին։ Թիմի նպատակը նրա ուղևորությունն է, սակայն դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ նա խաղը սկսել մեկնարկային կազմում Ռեալ Սոսիեդադի դեմ։

Ռաֆինյայի հետ միասին մարզմանը չի մասնակցել նաև Դրոն։ Լա Մասիայի սան հանդիսացող ֆուտբոլիստն արդեն որոշել է այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Բարսելոնայից և առաջիկա օրերին պատրաստվում է վճարել իր 6 միլիոն եվրո ազատման կետը։

Միաժամանակ, Մարկ-Անդրե տեր Շտեգենը մարզվել է թիմի հետ, չնայած նրա՝ վարձակալական տեղափոխությունը Ժիրոնա ըստ լուրերի գրեթե ավարտված է։

Մարզումը ամբողջացնելու համար Հանսի Ֆլիկը հրավիրել էր նաև երիտասարդ թիմի երկու ֆուտբոլիստների՝ Լորենցո Օերտլիին և Պոլ Բերնաբեուին։

Anna

Հեղինակ՝ Anna