ad-banner-1

Ֆլիկ. «Կխոսեմ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված լինի»

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Լա Լիգայում Ռեալ Սոսիեդադի դեմ առաջիկա հանդիպումից առաջ հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով թիմի հոգեբանական պատրաստվածությանը, երիտասարդների զարգացմանը և մի շարք անհատական իրավիճակներին։ 

Էյֆորիայից խուսափելը

«Սա նույնն է, ինչ ասացի խաղացողներին Ռասինգի դեմ խաղից առաջ։ Հաջողությունը պարզապես չի տրվուն. այն ձեռք է բերվում ամեն օր՝ Ռասինգի դեմ, Ռեալ Սոսիեդադի դեմ, յուրաքանչյուր մարզման ժամանակ։ Հաղթանակի հիմքում վերաբերմունքն ու մտածելակերպն են, և հենց դա պետք է պահպանել՝ մեր երկրպագուներին առավելագույնը տալու համար։ Ռասինգի դեմ խաղը հեշտ չէր․ մենք հասանք երկու ժամ շուտ, հետո եղավ 15 րոպե ուշացում, և մենք հարմարվեցինք։ Դա է պետք անել՝ երկրպագուներին գոհացնելու համար»։

Եթե Դրոն հեռանա՝ Կասադոն և Բերնալը կմնա՞ն

«Չգիտեմ։ Իմ ցանկությունն է, որ բոլորը մնան։ Դրոյի հարցը դեռ վերջնական չէ, բայց սա ֆուտբոլ է։ Կան 17–18 տարեկան խաղացողներ, որոնց շուրջ մարդիկ որոշումներ են կայացնում։ Ավելին չեմ ուզում մեկնաբանել։

Ուղերձ Լա Մասիայի երիտասարդներին

«Իմ ուղերձը ամենօրյա աշխատանքի մասին է։ Երբ տաղանդավոր խաղացողները գալիս են, մենք ծրագիր ունենք՝ հետևելու նրանց մարզումներին, խաղային որակներին, վերաբերմունքին և պրոֆեսիոնալիզմին։ Սա մեծ ակումբ է, և այստեղ րոպեներ ստանալը հեշտ չէ։ Բայց յուրաքանչյուր մարզում նրանց ավելի ուժեղ է դարձնում։ Սա բնական ճանապարհ է․ երբ արժանի են խաղալու՝ խաղում են»։

Ֆեռանի և Լևանդովսկու միջև ռոտացիա

«Երբ բոլորը գոլ են խփում՝ դա հրաշալի իրավիճակ է։ Յուրաքանչյուր դիրքում ունենք խաղացողներ, որոնք կարող են փոխարինվել կամ ավարտել խաղը։ Դա կարևոր է թիմի համար։ Ինձ համար ամենակարևորը թիմն է, ոչ անհատները»։

Բերնալի ապագան

«Հուսով եմ՝ կմնա։ Նա վերադարձել է վնասվածքից, զարգանում է, ունի մեծ ներուժ, և մենք ուզում ենք օգնել նրան հասնել ավելի բարձր մակարդակի»։

Զրույցներ տեր Շտեգենի հետ

«Հեռանալ կամ մնալը նրա որոշումն է։ Վերջին օրերին ու շաբաթներին խոսել ենք, բայց սա Դեկուի աշխատանքն է։ Մեր ուշադրությունը վաղվա խաղի վրա է։ Մարկը մեր ավագն է և վերջին տասը տարիներին շատ կարևոր է եղել ակումբի համար, բայց մենք կհարգենք նրա որոշումը»։

Ռեշֆորդի մնալու հարցը

«Նրա խաղը լավն է, բայց դա պետք է քննարկենք ակումբի հետ։ Ժամանակ դեռ շատ կա։ Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Եթե ուզում ես խաղալ Բարսելոնայում՝ մենք քեզ լիովին կաջակցենք»։

Երիտասարդների՝ անմիջապես խաղալու ցանկությունը

«Չեմ ուզում պատասխանել։ Ես մեծ աշխատանք եմ ներդնում խաղացողների զարգացման համար, բայց նրանց շուրջ տարբեր մարդիկ կան։ Եթե Դրոն հեռանա, այդ ժամանակ կխոսեմ»։

Ռաֆինյայի բացակայությունը մարզումից

«Այո, հարվածից հետո որոշ խնդիրներ ունի։ Կտեսնենք՝ կխաղա՞, թե՞ կհանգստանա»։

Տեր Շտեգենի հնարավոր տեղափոխությունը Ժիրոնա

«Լրացուցիչ տեղեկություն չունեմ։ Վաղվա հայտացուցակում նա կա»։

Դրոյի հնարավոր տրանսֆերը

«Կխոսեմ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված լինի»։

Այցը Անոետա

«Նրանք ավելի վստահ են վերջին արդյունքներից հետո։ Ճանաչում եմ մարզչին Գերմանիայից․ նա թիմին վստահություն է տվել։ Մենք վերադարձել ենք Լա Լիգա և ուզում ենք հաղթել»։

Աղբյուր՝ Mundo Deportivo։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։