ad-banner-1

Ի՞նչ է շահում Բարսելոնան Կանսելուի վերադարձից

Հանսի Ֆլիկի դիրքորոշումը

Հիշեցնենք, որ Ֆլիկը դեռ սկզբից հստակ ներկայացրել էր իր մոտեցումը պաշտպանական գծի ուժեղացման հարցում։ Գերմանացի մասնագետը շեշտել էր, որ Բարսելոնային անհրաժեշտ է որակյալ լուծում՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական սահմանափակումները։ Այդ պայմաններում ձմռանը դասական կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը չէր դիտարկվում, և մարզիչը նախընտրել է ավելի բազմաֆունկցիոնալ տարբերակ։

Sport-ի մեկ այլ զեկույցի համաձայն՝ Ժոաու Կանսելուի վերադարձը լիովին համապատասխանում է այդ գաղափարին։ Նրա ներկայությունը թիմին տալիս է տակտիկական ճկունություն՝ թույլ տալով նույն որակով օգտագործել նրան երկու եզրերում էլ։ Սա հնարավորություն է ստեղծում Ժյուլ Կունդեին և Էրիկ Գարսիային ավելի հաճախ օգտագործել կենտրոնում, որտեղ Ֆլիկը նրանց առավել արդյունավետ է համարում։

Կանսելուի վերադարձը կարևոր է նաև Ժերար Մարտինի համար։ Եզրերում մրցակցությունն աճում է, ինչի արդյունքում երիտասարդ պաշտպանը կկարողանա կենտրոնանալ կենտրոնական պաշտպանի դիրքում զարգանալու վրա։

Վերջապես, Ֆլիկի որոշման մեջ մեծ դեր է խաղացել Կանսելուի փորձն ու Բարսելոնայի խաղաոճին ծանոթ լինելը, ինչը թույլ է տալիս նրան արագ ինտեգրվել թիմին առանց երկար հարմարվելու փուլի։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։