ad-banner-1

Ի՞նչ է շահում Բարսելոնան Կանսելուի վերադարձից

Ժոաու Կանսելուի վերադարձը Բարսելոնա մոտենում է ավարտին։ Պորտուգալացի պաշտպանը սկզբից ի վեր հստակ նշել է, որ իր առաջնահերթությունը կապտանռնագույն մարզաշապիկը կրկին կրելն է, և հենց այդ դիրքորոշումն էլ վճռորոշ դեր է խաղացել գործարքի կայացման հարցում։

Բարսելոնան ֆինանսական սահմանափակումների պատճառով չէր կարող վճարել տրանսֆերային գումար կամ ամբողջությամբ ստանձնել Կանսելուի աշխատավարձը, ուստի բանակցությունները մեծապես կախված էին ֆուտբոլիստի պատրաստակամությունից։ Կանսելուն ընդունել է զգալի զիջումներ՝ նպաստելով գործարքի իրականացմանը։

Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի շնորհիվ Բարսելոնան ստացել է հնարավորություն նրա աշխատավարձի 80%-ը օգտագործել նոր ֆուտբոլիստ գրանցելու համար։

Ալ Հիլալը, սաուդյան առաջնության արտասահմանցի խաղացողների սահմանափակման պայմաններում, համաձայնվել է Կանսելուին բաց թողնել առանց տրանսֆերային վճարի։ Բարսելոնայի ծախսը կկազմի մոտ €5 մլն։

Ըստ Sport-ի՝ €17 մլն վաստակող պաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածի համար կարող էր ստանալ €8.5 մլն, սակայն Բարսելոնա տեղափոխվելու դեպքում կստանա մոտ €3 մլն գումար՝ գնալով ավելի քան 50% աշխատավարձի կրճատմամբ։

Չնայած Ինտերի առաջարկին (€3.5 մլն), Կանսելուի ընտրությունը եղել է Բարսելոնան։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։