Հայտնի է՝ ով է լինելու Բարսելոնայի հաջորդ մրցակիցը Իսպանիայի գավաթում
Հունվարի 16-ին Բարսան ծանր խաղում գերազանցեց Լա Լիգա 2-ի առաջատարի` Ռասինգ Սանտանդերի արգելքը, որտեղ աչքի ընկան Ֆեռան Տոռեսը և Լամին Յամալը։ Արդյունքում՝ կապտանռնագույնները հայտնվեցին Կոպա դել Ռեյի քառորդ եզրափակիչում։
Բարսելոնան արդեն գիտի, թե ով է լինելու հաջորդ մրցակիցը գավաթում` Ալբասետեն, որը նախորդ փուլում ապշեցրեց՝ առավելության հասնելով Մադրիդի Ռեալի նկատմամբ։
Ըստ գավաթի կանոնների` Բարսելոնան այս խաղը ևս կանցկացնի դրսում։ Այն կկայանա Կարլոս Բելմոնտե մարզդաշտում։ Կապտանռնագույնների երկրպագուները պետք է մեկ փուլ ևս սպասեն, որպեսզի գավաթային խաղը կայանա Կամպ Նոուում, որովհետև կիսաեզրափակիչը 2 խաղից է բաղկացած։
Սա առաջին հանդիպումն է, որտեղ Բարսելոնան և Ալբասետեն կհանդիպեն Կոպայում, իսկ նրանց միջև կայացած հանդիպումներում առավելությունը Բարսելոնայի օգտին է` 9 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն։ Վերջին հանդիպումը կայացել է 2005 թվականի մայիսի 1-ին, որտեղ 2-0 հաշվով հաղթել էին կատալոնացիները։
