HERE WE GO. հայտնի է` ուր է տեղափոխվում տեր Շտեգենը
Ժիրոնան բանավոր համաձայնություն է ձեռք բերել Բարսելոնայի հետ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենին մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալելու համար։ Տեղեկությունը փոխանցում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանացի դարպասապահը նախորդ շաբաթ տվել էր իր համաձայնությունը, իսկ այսօր արդեն ակումբները պայմանավորվել են հիմնական կետերի շուրջ։ Նշվում է, որ պաշտոնական ձևակերպումները կկատարվեն առաջիկա օրերին։
Ըստ տեղեկությունների՝ տեր Շտեգենը պատրաստ է նաև աշխատավարձի զգալի նվազեցման՝ խաղաժամանակ ստանալու համար։
33-ամյա դարպասապահը դուրս է մնացել Բարսելոնայի հիմնական կազմից, քանի որ Հանսի Ֆլիկի հիմնական ընտրությունը Ժոան Գարսիան է։ Այս մրցաշրջանում գերմանացին գրեթե չի խաղացել՝ մասնակցելով միայն մեկ հանդիպման։
Ժիրոնա տեղափոխությունը նրան հնարավորություն կտա վերականգնել մարզավիճակը և պահպանել Գերմանիայի հավաքականում Աշխարհի առաջնությունում հիմնական դարպասապահի դիրքը ստանալու հնարավորությունը։
