ad-banner-1

Պաշտոնական. Որքա՞ն ժամանակ կբացակայի Ֆեռան Տոռեսը

Բարսելոնան հրապարակել է Չեմպիոնների լիգայում Սլավիա Պրահայի դեմ հանդիպման հայտացուցակը, որտեղ աչքի են ընկել մի քանի բացակայություններ։ Դրանցից մեկը հարձակվող Ֆեռան Տոռեսն է, որը թիմի հետ չի մեկնել Չեխիա։

Ակումբի պաշտոնական բժշկական հայտարարության համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը ունի աջ ոտքի կիսաթաղանթային մկանի վնասվածք և բացակայելու է մոտավորապես տասը օր։ Նույն հայտարարության մեջ նշվում է, որ Ռաֆինյան արդեն ստացել է բժշկական թույլտվություն և հասանելի է խաղերի համար։

Տասօրյա բացակայությունը նշանակում է, որ Ֆեռան Տոռեսը բաց կթողնի ոչ միայն Սլավիա Պրահայի դեմ հանդիպումը, այլ նաև Լա Լիգայի առաջիկա խաղը Ռեալ Օվիեդոյի դեմ։

Դեռ պարզ չէ՝ կհասցնի արդյոք մրցաշրջանում արդեն 15 գոլ հեղինակած հարձակվողը վերականգնվել և մասնակցել հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպմանը Կոպենհագենի դեմ՝ Սպոտիֆայ Կամպ Նոուում։

Ֆեռան Տոռեսի բացակայության պայմաններում Բարսելոնայի հարձակման կենտրոնում հիմնական ծանրաբեռնվածությունը կընկնի Ռոբերտ Լևանդովսկու վրա, որը հանդես կգա որպես թիմի հիմնական կենտրոնական հարձակվող։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։