Հայտնի է` երբ կվերադառնա Գավին
Բարսելոնան արդեն ավելի քան երկու ամիս զգում է իր կարևոր կիսապաշտպաններից մեկի՝ Գավիի բացակայությունը։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վերականգնվում է մենիսկի վնասվածքից, որի համար սեպտեմբերին ենթարկվել էր վիրահատության և ամենայն հավանականությամբ, չի վերադառնա մինչև 2026 թվականը։
SPORT–ի հաղորդմամբ՝ ինչքան էլ բարենպաստ է ընթանում Գավիի հետվիրահատական շրջանը, կիսապաշտպանը չի վերադառնա խաղադաշտ մինչև մարտ։
Նրա վերականգնումը երկար կտևի, քանի որ կիսպաշտպանի մենիսկը կարել են՝ այն պահպանելու նպատակով։ Այս միջամտությունը երկարացնում է ապաքինման ժամկետը, բայց ավելի լավ պաշտպանություն է ապահովում։ Ակումբի բժշկական անձնակազմը գնահատում է, որ ընդհանուր բացակայությունը կլինի մոտ 4–5 ամիս։ Սա Գավիի երկրորդ լուրջ ծնկի վնասվածքն է. նախորդ մրցաշրջանում նա ունեցել է խաչաձև կապանների վիրահատություն։
