ad-banner-1

Եգիպտացի հարձակվողը Բարսայի թիրախում է

Բարսան հետաքրքրված է Ալ-Ահլիի 17-ամյա հարձակվող Համզա Աբդելկարիմի ձեռքբերմամբ։ Երիտասարդ աստղը արդեն դարձել է Աֆրիկայի ամենահետաքրքիր ֆուտբոլային տաղանդներից մեկը՝ կարճ ժամանակում գրանցելով իր անունը CAF Չեմպիոնների Լիգայում և Եգիպտոսի Պրեմիեր Լիգայում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Աբդելկարիմը Եգիպտոսի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականում խփել է 12 գոլ 19 խաղերում, այդ թվում՝ 2 գոլ ՖԻՖԱ Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Լրագրող Աշրաֆ Բեն Այադի տեղեկություններով՝ Բարսան արդեն առաջին քայլերն է արել նրա ձեռքբերման ուղղությամբ։ Սակայն Աբդելկարիմին հետևում են նաև Մանչեսթեր Սիթին և Մյունխենի Բավարիան, ինչը վստահեցնում է, որ պայքարը լինելու է կտրուկ։

Բարսելոնայի՝ երիտասարդների հետ աշխատելու և նրանց հետ հաջողություններ գրանցելու փորձը կարող է կատալոնացիներին առավելություն տալ՝ այդ տաղանդը սեփական թիմ բերելու հարցում։

Liana

Հեղինակ՝ Liana