ad-banner-1
հանսի ֆլիկ - բարսելոնա

Ատլետիկոյի դեմ հանդիպումից առաջ Ֆլիկն անկեղծացել է

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հանդես է եկել Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսով։ Ասուլիսի մանրամասներն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Մտավոր, թե՞ տակտիկական առաջընթաց է սպասվում։

«Միշտ կարևոր է լինել առաջատար, բայց այս մրցաշրջանում մենք շատ վնասվածքներ ենք ունեցել։ Մենք երբեք արդարացումներ չենք օգտագործել։ Բայց մեզ պետք են ավելի շատ րոպեներ հիմնական կազմով, որովհետև անցած մրցաշրջանը կատարյալ օրինակ էր։ Մենք ունեինք Պեդրի, ունեինք Դե Յոնգ, ունեինք պաշտպաններին, որոնք միշտ նույնն էին… Մենք ունեինք այն կայունությունը, որն այս տարի դժվարությամբ ենք պահում։ Սա արդարացում չէ, և մենք կառավարում ենք իրավիճակը։ Այժմ նպատակը վաղվա նման մեծ խաղում հաղթելն է»։

Խաղի սցենարը Ատլետիկոյի դեմ

«Մենք պետք է մեր առավելագույն մակարդակով խաղանք մեծ թիմի դեմ։ Նրանք Եվրոպայի լավագույն թիմերից մեկն են, մեծ որակով և ամառային տրանսֆերների շնորհիվ էլ ավելի ուժեղացած։ Ես սիրում եմ նրանց խաղը դիտել, որովհետև նրանք շատ լավ են հարձակվում… թեև մենք նույնպես որակ ունենք, և մեր աշխատանքն է դա ցույց տալ»։

Ժոան Գարսիան և նրա ներուժը

«Ես մարզել եմ Նոյերին և Մարկին՝ ֆանտաստիկ դարպասապահների։ Ժոանը մեծ ապագա ունի։ Առաջին իսկ օրվանից երևում է նրա ներուժը, և նա ցույց է տալիս դա խաղերում։ Նա բարձր որակ ունի ինչպես սեյվերում, այնպես էլ ոտքերով խաղում։ Շատ արագ է։ Նա ճիշտ որոշում էր ակումբի համար։ Նա մեծ անվտանգություն է տալիս թիմին, և ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելի շատ բան կտա»։

Մադրիդի ոչ-ոքի՞ն Ժիրոնայում

«Ես այն չեմ դիտել։ Ինձ հաղորդագրություններ ուղարկեցին, ու հասկացա, որ ինչ-որ բան է եղել։ Մահճակալից դուրս եկա ու հետո դիտեցի ամփոփագիրը։ Ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի վրա»։

Լա Լիգայի առաջատարը

«Մեզ վրա նույն ճնշումն է, ինչ անցյալ տարի։ Մենք արդեն ասել էինք, որ այս տարի ավելի դժվար կլինի, որովհետև բոլորը ուզում են հաղթել չեմպիոնին։ Մենք առաջին տեղում ենք, բայց մեր լավագույն մակարդակին չենք։ Իսկ դա պետք է վերադարձնել»։

Տեր Շտեգենի վիճակը

«Սա այն ժամանակը չէ, որ խոսենք այդ մասին։ Նա պատրաստ չէ խաղալ։ Մենք պետք է սպասենք և հաջորդ քայլերը ձեռնարկենք»։

Երկրպագուների գոտի՞ն

«Ինչ կա՝ դա է։ Ես շատ երջանիկ եմ երկրպագուներից։ Ես չեմ ասում, որ ինչ-որ բան ինձ չի բավարարում։ Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Սա տեղի է ունենում խաղադաշտից դեպի տրիբունա»։

Ռաֆինյան և Արաուխոն

«Ռաֆինյան՝ այո, բայց Արաուխոն դեռ պատրաստ չէ խաղալ։ Մենք հոգ ենք տարել Ռաֆինյայի մասին, ով պատրաստ է։ Վստահ եմ, որ նա կարող է ամբողջ խաղը անցկացնել։ Ռոնալդը դեռ պատրաստ չէ, դա անձնական իրավիճակ է, և ես չեմ ուզում ավելին ասել։ Կխնդրեի հարգել, սա այն ամենն է, ինչ կարող եմ և ուզում եմ ասել»։

Պեդրին պատրաստ է՞։

«Այո, նա պատրաստ է, կարող է մեկնարկել»։

Նախորդ խաղը՞

«Այդ խաղի պատկերն հետաքրքիր էր, թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Չգիտեմ՝ ով սկսեց վերլուծել պատկերները։ Արդեն ասել եմ, որ դժգոհ էի խաղից և մեր ստացած կարմիր քարտերից։ Շուրջս նայեցի ու ասացի՝ հանգստացեք։ Խփեցինք երրորդը, ու Մարկուսին կարմիր տվեցին։ Մարկուսի հեռացումից հետո, ով իմ ընկերն է և ով ինձ համար ամենակարևոր մարդն է այստեղ, մենք խոսում էինք այն մասին, ինչ այդ պահին իմ գլխում կար։ Հանդերձարանից ներս ես ուրիշ բան կասեի, բայց ես նախընտրեցի դուրս գալ ու մաքուր օդ շնչել։ Չցանկացա վիճել նրա հետ։ Ես լավ եմ ու ուժեղ՝ ինչ էլ որ մրցաշրջանը բերի։ Գիտեմ ակումբի իրավիճակը և ուրախ եմ այստեղ լինելու համար։ Այսպիսի խաղերը ազդում են, որովհետև մեծ էներգիա ես ծախսում, և ամեն ինչ կարող է սխալ գնալ։ Խաղից հետո, տուն հասնելով՝ հանգստանում եմ, հետո նոր սկսում ենք հաջորդ խաղին պատրաստվել։ Ահա ինչ կարող եմ ասել։ Ես ուրիշ բաների մասին չէի մտածում և տխուր էլ չէի։ Թիմը լավ է աշխատում, և մենք ներուժ ունենք»։

Ինչ-որ բան պակասու՞մ է

«Ավելի շատ վերահսկողություն։ Մենք որակ ունենք և ուզում ենք դա տեսնել։ Ասացի դա խաղից հետո։ Շատ սխալներ արեցինք, սովորաբար մենք որակ ունենք խաղը վերահսկելու, և դա է, ինչ վերջին խաղերում պակասում է։ Ուզում եմ այդ որակը տեսնել»։

Առաջատարի հորիզոնական

«Մենք խաղում ենք ֆանտաստիկ թիմի դեմ՝ լավագույն մարզիչներից մեկով։ Մենք պետք է բարձրացնենք մակարդակը։ Խաղը դժվար կլինի։ Բոլորս պետք է շատ աշխատենք։ Եթե նայեք աղյուսակին, շատ լավ թիմեր կան, որոնք պատրաստ են։ Մենք նույնպես։ Մենք վերադարձնում ենք խաղացողներին։ Պետք է բարձրացնենք մեր մակարդակը»։

Հիշեցնենք, որ Բարսելոնան այժմ Լա Լիգայում առաջատարն է՝ 34 միավորով, Ռեալ Մադրիդը՝ երկրորդը՝ 33 միավորով։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։