ad-banner-1

Հայտնաբերվել է Բրյուգեի ավտոբուսը այրած Բարսելոնայի երկրպագուն

Մինչ Բրյուգեի հանդիպման սկսվելը տեսանյութ տարածվեց, որտեղ այրվում էր այն ավտոբուսը, որով պիտի տեղափոխվեին Բարսելոնայի որոշ երկրպագուներ քաղաքի կենտրոնից մինչև մարզադաշտ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Տվյալ ծառայությունը կազմակերպվում էր բելգիացիների կողմից, սակայն այն չեղարկվեց հրդեհից հետո, որի պատճառը ներսում օգտագործված պիրոտեխնիկան էր։

Ըստ Sport-ի` մեղավորը Բարսելոնայի նախկին սոսիո և ներկայիս պենյիստան է։

Ոստիկանները ևս 2 Բարսայի երկրպագուի մոտ պիրոտեխնիկա է հայտնաբերել, մեկը մարզադաշտի ներսում, մյուսը` մարզադաշտի մուտքերից մեկի մոտ։

Բարսելոնայի ղեկավարությունը սպասում է, մինչ նրանք կնույնականացվեն, և սոսիո լինելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Hovo

Հեղինակ՝ Hovo