ad-banner-1

18-ամյա Յամալի շուրջ բացասական արձագանքները թեժանում են

Երեկ Բարսելոնան Բրյուգգեում խաղաց ոչ-ոքի (3–3)։ Թեև խաղում փայլեց 18-ամյա Լամին Յամալը, նրա անհավանական ելույթն անգամ չբավարարեց թիմին հաղթանակի հասնելու համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ո՛չ լրատվամիջոցների ճնշումը, որոնք մանրակրկիտ հետևում են նրան, ո՛չ էլ Բրյուգեի երկրպագուների անսպասելի թշնամանքը չազդեցին նրա վրա՝ այնպիսի խաղում, որտեղ նա հիացրեց և հույսեր ներշնչեց Բարսելոնայի երկրպագուներին ապագայի համար։

«Լամին Յամալի նման խաղացողին դաշտում տեսնելը եզակի բան է։ Այդ գործողությունները, խաղատեսլականը… աշխարհում շատերը նրա նմանը չունեն», – ասել է Հանս Վանակենին՝ Բրյուգե ակումբի կիսապաշտպանը։ Նա տպավորված էր՝ ինչպես գրեթե 30 000 հանդիսատեսը, որոնք հավաքվել էին Յան Բրեյդելում խաղը դիտելու համար։

Ռոքաֆոնդայի երիտասարդ աստղը միակ խաղացողն էր, ում սուլեցին, երբ նրա անունը հայտարարվեց մարզադաշտի բարձրախոսով։ Եվ հետո նրան հայհոյում էին ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին։ Ըստ Mundo Deportivo-ի այսօր Բրյուգգեի փողոցներում շատերը պետք է ձայնը կորցրած լինեին, քանի որ Լամինը նման դառը ընդունելությանը պատասխանեց՝ ստանձնելով թիմին առաջ մղելու պատասխանատվությունը, խնդրելով գնդակը և դիմակայելով մրցակիցներին։

Հատկապես ակտիվ էր ձախ պաշտպան Սեյսի դեմ, որը ազնիվ էր իր մարտերում։ Գոռգոռոցներն ու սուլոցները երկար շարունակվեցին, բայց եզրայինն ավելի ակտիվ էր խաղադաշտում։ VAR-ի ստուգման ժամանակ էլ նա համբույր ուղարկեց տրիբունաներին․ դա ոչ միայն չխանգարեց նրան, այլև ավելացրեց նրա մոտիվացիան։

Յամալը վճռական դեր խաղաց թիմի առաջխաղացման գործում։ Նա գոլային փոխանցում կատարեց Ֆեռանին և նպաստեց Բրյուգեի սեփական դարպասի գրավմանը։ Երկրորդ խաղակեսում, երբ թիմակիցները սկսեցին փնտրել նրան՝ տեսնելով նրա ոգեշնչվածությունը, Յամալը միջամտեց 53 անգամ, կատարեց 24 ճշգրիտ փոխանցում, մի քանի դրիբլինգ, ստեղծեց չորս գոլային հնարավորություն, հաղթեց գնդակի համար պայքարում։

Նա այնքան հիասքանչ էր խաղում, որ խաղից հետո Սեյսին հարցրին՝ ինչպե՞ս էր նրան դիմակայելը։ «Եթե անկեղծ, այնքան էլ գոհ չեմ, բայց կատարեցի իմ պարտականությունը», – ասաց նա տխուր դեմքով՝ չկարողանալով մոռանալ, թե որքան դժվար էր մրցել նրա դեմ։

«Եթե ինձ սուլում են, դա նշանակում է, որ ինձ կարևոր խաղացող են համարում։ Եթե այդպես չլիներ՝ չէին սուլելու», – ասաց Յամալը։

Ֆուտբոլիստի համար դա լավ նշան է․ նույնիսկ եթե դա իրեն հաճելի չէ, նման վերաբերմունքը ցույց է տալիս, որ նա վախեցնող հարձակվող է։

Liana

Հեղինակ՝ Liana