Ակումբ
Բարսելոնայի ֆուտբոլիստը կոտրել է քիթը
Բելգիայում կայացած Չեմպիոնների լիգաի 4-րդ տուրի Բրյուգե 3-3 Բարսելոնա հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Բարսելոնայի արդեն իսկ թույլ պաշտպանական գծի խաղացողներից մեկը քթի կոտրվածք է ստացել։
Իրականացված ստուգումներից հետո կոտրվածք հայտնաբերվեց Էրիկ Գարսիայի մոտ, և Բարսելոնա ժամանելիս կրում էր դիմակ` ըստ Վիկտոր Նավառոյի։
Mundo Deportivo-ն էլ հայտնում է, որ Ֆլիկը ռիսկի չի դիմի և կխնայի Էրիկին Սելտայի դեմ խաղում, սակայն դա չի բացառում նրա ներկայությունը պահեստայինների նստարանում։
