Բարսելոնան ևս մեկ ապշեցուցիչ ցուցանիշ է գրանցել
Բարսելոնայի՝ Ռեալ Բետիսի դեմ 5–3 հաղթանակը դարձավ պատմական՝ Ֆլիկի ընտրած բացառիկ երիտասարդ կազմի շնորհիվ։ Mundo Deportivo-ի տվյալներով, մեկնարկային կազմի միջին տարիքը եղել է ընդամենը 23.34, ինչը Լա Լիգայում Բարսայի համար ամենացածր ցուցանիշն է 1930-ի դեկտեմբերի 28-ից հետո։
11 խաղացողներից իննը 25-ից փոքր էին։ Միայն Ժյուլ Կունդեն (27) և Մարկուս Ռեշֆորդն (28) էին ավելի մեծ։
Մինչդեռ երիտասարդացող նոր սերնդի առանցքում էին Լամին Յամալն ու Պաու Կուբարսին՝ ընդամենը 18 տարեկան։ Նրանց կողքին էին Ռունի Բարդաղջին՝ 20, Ալեխանդրո Բալդեն՝ 22 և Պեդրին՝ 23 տարդկան, որի խաղային հասունությունը հաճախ մոռացնել է տալիս իրական տարիքը։
1984 թվականի Զարագոսայի դեմ խաղը, երբ թիմի միջին տարիքն ընդամենը 20.69 էր։ Այդ հանդիպումը չի դիտարկվում պաշտոնական հաշվարկներում, քանի որ ակումբը ստիպված էր խաղադաշտ դուրս բերել միայն ակադեմիայի ֆուտբոլիստներին՝ թիմի հիմնական կազմի ընդհանուր գործադուլից ելնելով։
