ad-banner-1

Լա Լիգայի ակումբը ձմռանը ցանկանում է ձեռք բերել Բարսայի կիսապաշտպանին

Խաչաձև կապանի ծանր վնասվածքից վերադառնալուց հետո Մարկ Բերնալը կամաց-կամաց սկսում է մասնակցել թիմի խաղերին, սակայն այս 8 խաղերում ունի խաղացած 120 րոպե, ինչը գրավել է իսպանական մեկ այլ ակումբի ուշադրությունը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ Mundo Deportivo-ի` Բերնալի ծառայություններով հետաքրքրված է Ժիրոնան։ Նրանք պատրաստվում են երիտասարդ կիսապաշտպանին բերել թիմ մինչև մրցաշրջանի ավարտ` վարձակալությամբ, և կրկնել Էրիկ Գարսիայի «նախագիծը»։

Մարկը դեմ չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսայից ժամանակավորապես հեռանալուն։ Նա վերջնական որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով թիմում իր խաղաժամանակը, սակայն լիարժեք տեղափոխության մտադրություն չունի, ինչը փաստում է մինչև 2029 թվականը կնքված պայմանագիրը։

Hovo

Հեղինակ՝ Hovo