Ակումբ
Հանսի Ֆլիկի խոստումը Չելսիի խաղից հետո
Չելսիի դեմ 3-0 պարտվելուց հետո Ֆլիկը խոստացավ, որ այսուհետև կտեսնենք լրիվ ուրիշ Բարսա։ Նա լավ գիտակցում է բոլոր թերությունները, հատկապես պաշտպանությունում, և հենվում է մի քանի գործոնի վրա, որոնք կարող են թիմին օգնել առաջիկա շաբաթներին.
Ըստ Sport-ի` այդ գործոններն են.
• Վնասվածք ստացած խաղացողների վերադարձը
• Պաշտպանության փոփոխությունները
• Մարտական ոգու բարձրացումը
• Յամալի առաջընթացը
• Հունվարյան շրջանից հետո թիմի մակարդակի բարձրացումը
• Կամպ Նոուի ուժը
Գերմանացի մարզիչը Ստեմֆորդ Բրիջում դրական բաներ տեսավ, բայց նրա դուրը չեկավ, որ «կապտանռնագույնները» 2-րդ խաղակեսում հանձնվեցին։ Սակայն Ֆլիկը վստահ է, որ մատնացույց արած գործոնները կօգնեն Բարսելոնային ավելի լավ տեսք ունենալու համար հաջորդ խաղերում։
