ad-banner-1
Բարսա–Ժոան Գարսիա–Բարսելոնա

Բարսայի տաղանդավոր կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Բարսելոնան այսօր ավելի վաղ հաստատեց, որ Ֆերմին Լոպեսը մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով մոտ երկու շաբաթ չի կարողանա խաղալ։ 22-ամյա Լա Մասիայի սանը վերջին շաբաթներին Հանսի Ֆլիկի կազմի հիմնական խաղացողների էր։ Այդ պատճառով Ֆերմինի բացակայությունը հարված է Բարսելոնային առաջիկա երկու շաբաթների համար, երբ թիմը բավականին ծանր մրցաշարային հանդիպումներ ունի։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

SPORT-ի տեղեկացմամբ՝ իսպանացու ֆիզիկական խնդիրը առաջացել է անցած շաբաթ՝ Բարսելոնայի և Աթլետիկի միջև կայացած Լա Լիգայի խաղում։ Վնասվածքը ստանալուց հետո էլ Ֆերմինը որոշել էր խաղալ այս շաբաթ՝ Չելսիի դեմ, նույնիսկ անհանգստություն զգալով։ Սակայն հիմա Բարսելոնան որոշել է նրան երկու շաբաթ հանգստացնել, որպեսզի ամբողջությամբ ապաքինվի։

Ի սկզբանե, թեև ակումբը սա որպես որպես վնասվածք է գրանցել, նրանք շեշտում են, որ այս քայլը հիմնականում կանխարգելիչ է՝ հաշվի առնելով, որ Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին արդեն վերադարձել են կազմ։ Այսպիսով, Ֆերմինը բաց կթողնի երկու շաբաթ՝ չխաղալով Ալավեսի, Ատլետիկո Մադրիդի, Ռեալ Բետիսի և Աինտրախտի դեմ խաղերում։

Mari

Հեղինակ՝ Mari