ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Բարսան մերժում է ստացել աստղային հարձակվողի տրանսֆերի համար

Բարսելոնան պատրաստվում է 2026-ի ամռանը նոր հարձակվողի տրանսֆեր իրականացնել և Ատլետիկո Մադրիդի հարձակվող Խուլիան Ալվարեսի անունը շատ ակտիվորեն կապվում է կատալոնական ակումբի հետ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Mundo Deportivo– ն հաղորդվել է, որ Ալվարեսը հենց Բարսայի նախագահ Ժոան Լապորտայի նախընտրած տարբերակն է՝ դառնալու ակումբի հիմնական կենտրոնական հարձակվողը։

Խուլիանը չի հեռանա Մադրիդից

Ատլետիկո Մադրիդի նախագահ Էնրիկե Սերեսոն ամբողջությամբ փակել է ցանկացած հնարավորություն, որ Խուլիան Ալվարեսը հաջորդ տարի կարող է լքել ակումբը։ Երբ նրան հարցրել են, արդյոք ֆուտբոլիստը մտնում է իրենց խաղային ծրագրերի մեջ, նա շատ հստակ պատասխանել է. «Նա միշտ էլ եղել է և կա։ Մենք դա կանխատեսել ենք անգամ միմչև նրա գալը։ Խուլիանն ունի պայմանագիր, և նա այն խաղացողն է, ում կարիքը մենք ունենք, և ինքն էլ ուզում է մնալ այստեղ»։

Վերջում Ատլետիկոյի նախագահը կրկին շեշտել է, որ արգենտինացի ֆուտբոլիստին չեն վաճառելու։

Mari

Հեղինակ՝ Mari