ad-banner-1
Ֆլիկ

Հանսի Ֆլիկ. «Մենք այս պահին չենք իրականացնում պրեսինգն այնպես, ինչպես անցյալ սեզոնին»

Մրցաշրջանի առաջին կատալոնական դերբիում Բարսելոնան ու Ժիրոնան մրցեցին բավականին հավասար խաղով։ Կապտանռնագույններին 2-1 հաշվով հաղթանակ շնորհեցին Պեդրիի ու Արաուխոյի գոլերը։

Հետխաղային ասուլիսի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Հանսի Ֆլիկ․

«Մենք այս պահին չենք իրականացնում պրեսինգն այնպես, ինչպես անցյալ սեզոնին։ Մեր առաջ դեռ շատ բան կա բարելավելու։

Պետք է Պեդրիին թարմ պահենք։ Խաղացողների խաղային ժամանակը պետք է ճիշտ բաշխել, քանի որ մոտենում են կարևոր հանդիպումներ։

Ինքներդ պատկերացրեք՝ երբեմն պլանները փոխվում են, և ես Ռոնալդ Արաուխոյին թողնում եմ հարձակվողի դիրքում։ Հաշվի առնելով վնասվածքները, մենք ունենք լավ խաղացողներ և բավականին մեծ պլաններ։ Փորձեցինք, ստացվեց, և հաղթեցինք։

Շատ ուրախ եմ թիմի համար։ Սա կարևոր է մեր մնացած հանդիպումների նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար։ Վերջին րոպեներին վերցրինք այս 3 միավորը, և դա կարևոր է թիմի հետ աշխատելու համար։

Մեր խնդիրն այն է, որ դինամիկան պետք է զարգանա։ Երբ պաշտպանության մեջ ունեք լավ դինամիկա, այն արտացոլվում է նաև հարձակման վրա, երբ գրավում եք գնդակը։ Նման իրավիճակ է, և իմ կարծիքով, պետք է բարելավենք շատ ասպեկտներ։

Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց անկեղծ ասած՝ Ժիրոնայի պահերն ավելի շատ էին, հատկապես առաջին խաղակեսում։

Պետք է հասկանալ, որ ֆուտբոլը զգացմունք է։ Այսօր մենք ներդրեցինք շատ էներգիա, ավելի շատ, քան սպասում էինք, բայց վերջում իրականությունը մեկն է։ Շատ լավ էր, որ խփեցինք երկրորդ գոլը և հաղթեցինք»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։