Ռեալ – Բարսա. Երևան Բարսելոնիստայի համատեղ դիտումը
«Երևան Բարսելոնիստան»՝ Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում, «կապտանռնագույնների» հայ երկրպագուների համար կազմակերպում է Լա Լիգայի 9-րդ տուրի Ռեալ Մադրիդ – Բարսելոնա հանդիպման համատեղ դիտում։
Խաղը կայանալու է հոկտեմբերի 26-ին՝ 19։15-ին։ Բարսայի երկրպագուներին սիրով հրավիրում ենք Old Marani պանդոկ (հասցե՝ Ալեք Մանուկյան 7)՝ միասին դիտելու, որի համար գրանցումը նախապես պարտադիր է։
Միջոցառումը կսկսվի 18։30-ին, կունենանք խաղարկություններ, նվերներ, հիանալի նորություններ, լուսանկարիչ, ինչպես նաև հրավիրված ինֆլյուենսերներ։ Գրանցվելու համար պետք է լրացնել տվյալները ստորև։ Խնդրում ենք բոլոր մասնակիցներին անհատապես գրանցվել։
Դեպոզիտ՝ անձը 3000 դրամ (նշանակում է պետք է միջոցառման ընթացքում անել նվազագույնը 3000 դրամի պատվեր, եթե ձեր պատվերը չգերազանցի 3000-ը, միևնույնն է, հաշիվը կկազմի 3000 դրամ):
