Ֆլիկը խոսել է Սեուլի հետ խաղի և ֆուտբոլիստների դերի մասին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է թիմի՝ մրցաշրջանին նախապատրաստվելու մասին և գոհունակություն հայտնել ֆուտբոլիստների ցուցադրած խաղից Սեուլի դեմ ընկերական հանդիպման ընթացքում։
«Առաջին խաղակեսը լավ սկսեցինք, հետո մի փոքր իջեցրինք տեմպը, սակայն երկրորդ խաղակեսում Գավիի, Ֆեռանի և Մարկուսի շնորհիվ կրկին բարձր մակարդակի հասանք։ Թիմը հիանալի տեսք ուներ։ Ժերար Մարտինը հիանալի խաղաց իրեն անսովոր դիրքում։
Մենք տեսանք նրան նախորդ մրցաշրջանի վերջում, և նա շատ լավ մակարդակ էր ցույց տալիս։ Այն, ինչ ես հիմա տեսնում եմ Գավիից, հենց այն է, ինչ ուզում եմ տեսնել. թե ինչպես է նա թիմին առաջ տանում՝ ավագի թևկապով։ Հաճելի է տեսնել նրան այսպիսին։ Գավին կարող է խաղալ երկու դիրքում՝ որպես «վեց համար» կամ «ութ համար»։
Գրեթե յուրաքանչյուր խաղացող 45 րոպե խաղաժամանակ ուներ։ Կարևոր էր պաշտպանել Էրիկին և Ինյիգոյին, որոնք փոքր վնասվածքներ ունեին։ Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ»։
Հիշեցնենք, որ Բարսան Սեուլին հաղթեց 7-3 հաշվով, բոլոր գոլերը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ
