Ֆլիկը անհապաղ փոփոխություններ է պահանջում Բարսելոնայի ղեկավարությունից
Կատալոնական Բարսելոնան լուրջ խնդիրներ է ունենում պաշտպանությունում, և թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պահանջում է անհապաղ փոփոխություններ։
Ինչպես գրում է El Nacional-ը, Չեմպիոնների լիգայում Բրյուգեի հետ ոչ-ոքիից հետո գերմանացի մասնագետը խոստովանել է, որ թիմը շատ հաճախ գոլեր է բաց թողնում, և խնդիրը կրում է համակարգային բնույթ, որն արմատավորված է խաղացողների մենթալիտետում և հանդերձարանում։
Բելգիացիների հետ խաղում Բարսան կրկին ձախողվեց. ամեն անգամ, երբ թիմը հավասարեցնում էր հաշիվը, մրցակիցը նորից գոլ էր խփում։ Ֆլիկը նշել է, որ նույնիսկ երիտասարդ աստղերի, ինչպիսին է Լամին Յամալը, փայլուն գործողությունները չեն կարող փոխհատուցել պաշտպանների թույլ խաղը։ Պաշտպանությունում կարգապահության և կենտրոնացման հետ կապված խնդիրներն ակնհայտ էին դարձել դեռևս Էլչեի և Ժիրոնայի հետ խաղերում։ Մարզիչը նաև ընդգծել է, որ հանդերձարանում առաջնորդության բացակայությունը և ներքին վերահսկողությունը սրում են այդ դժվարությունները։
Գլխավոր մարզիչն արդեն պահանջել է գործողությունների ծրագիր՝ իրավիճակը շտկելու համար։ Նրա կարծիքով, միայն խաղացողների դիրքերի ճշգրտումը բավարար չէ, անհրաժեշտ են փոփոխություններ դերերում, կազմում և, անհրաժեշտության դեպքում, նոր տրանսֆերներ։ Ֆլիկը հստակ հասկացրել է. քանի դեռ պաշտպանությունը չի կայունացել և հանդերձարանում ներքին խնդիրը չի լուծվել, Բարսելոնան չի կարող հավակնել բարձր արդյունքների այս մրցաշրջանում։
Առանց հուսալի պաշտպանության, նույնիսկ ուժեղ հարձակումը հաղթանակ չի բերում։ Ֆլիկը զգուշացնում է. եթե պաշտպանության և հանդերձարանի խնդիրներն օպերատիվորեն չլուծվեն, թիմի մրցաշրջանը կարող է վտանգի տակ հայտնվել։
