ad-banner-1

Բարսելոնան վերադարձել է տուն

Բարսելոնան այսօր վերադարձել է իր գլխավոր մարզադաշտ՝ Spotify Կամպ Նոու։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը անցկացրել է բաց մարզում՝ 23 հազար երկրպագուի ներկայությամբ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Այս մարզումը պատմական էր ակումբի համար․ թիմը երկար դադարից հետո կրկին մարզվեց իր վերակառուցված մարզադաշտում։ Թեև Spotify Կամպ Նոուն անցել է մեծածավալ վերանորոգման աշխատանքների միջով, այն պահպանել է իր ավանդական տեսքն ու մթնոլորտը։

Երկրպագուները, որոնք սկսել էին հավաքվել դեռ վաղ առավոտից, մեծ ոգևորությամբ են ընդունել թիմի վերադարձը։ Ֆուտբոլիստների՝ դաշտ դուրս գալուն հաջորդել է հանդիսատեսի բուռն արձագանքը, իսկ ուշադրության առյուծի բաժինը եղել է Լամին Յամալինը։

Մարզումն առանձնահատուկ էր նաև մի շարք խաղացողների համար, որոնք առաջին անգամ էին հայտնվում Կամպ Նոուի խոտածածկին։ Նրանց թվում են Վոյցեխ Շչենսնին, Մարկուս Ռեշֆորդը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ՝ Կասադո, Օլմո, Ֆերմին Լոպես, Ժերար Մարտին, Բերնալ, Կուբարսի, Դրո, Ժոան Գարսիա և Բարդաղջի։

Spotify Կամպ Նոուում անցկացված բաց մարզումը նշանավորեց Բարսելոնայի վերադարձը սեփական մարզադաշտ և դարձավ կարևոր իրադարձություն ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։