Հոլանդացի լեգենդը քննադատել է Հանսի Ֆլիկին
Նիդերլանդների ֆուտբոլի լեգենդ Ռուդ Գուլիտը, որը 80-ականների և 90-ականների սկզբին համարվում էր աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, խիստ քննադատության է ենթարկել Բարսելոնայի պաշտպանական խաղը ընթացիկ մրցաշրջանում։
Բարսելոնայի պաշտպանական բարձր գիծը, որը հաճախ օգտագործվում է հակառակորդին թակարդի մեջ գցելու՝ խաղից դուրս վիճակներ ստեղծելու համար, վերջին շաբաթներին դարձել է լայն քննարկման թեմա։
Հանսի Ֆլիկը, երբ 2024-ին ստանձնեց Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնը, հստակ պատկերացում ուներ իր թիմի խաղաոճի մասին՝ պաշտպանական գիծը բարձր պահել և ճշգրիտ դիրքավորումով կանխել մրցակցի առաջխաղացումը։
Չեմպիոնների լիգայում պաշտպանական սխալները թանկ են արժեցել․ Բրյուգեն խփել է երեք գոլ, իսկ Բարսելոնայի պաշտպանությունը մի շարք դրվագներում կորցրել է համաչափությունը։
SPORT պարբերականը հայտնում է, որ Ռուդ Գուլիտը, ով իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ֆեյենորդում, Միլանում և Չելսիում, beIN SPORTS-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Ֆլիկի մարտավարությունը.
«Ինչու՞ շարունակել անել մի բան, որը դատապարտված է ձախողման»,– ասել է Գուլիտը․ Բարսելոնան 15 խաղում ընդունել է 20 գոլ, որոնցից յոթը՝ ընդամենը չորս եվրոպական հանդիպումներում։ Նրա խոսքով՝ դա վկայում է թիմի պաշտպանական կառուցվածքի անհամաչափության մասին։
«Յուրաքանչյուր կորցրած գնդակ հրավեր է հակագրոհի համար։ Այսպես խաղալով՝ չեմպիոնություն չես կարող նվաճել»,– հավելել է Գուլիտը
