ad-banner-1
Ֆլիկ

Ֆլիկը խոսել է Աթլետիկի դեմ տարած հրաշալի հաղթանակից

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսում խոսեց Աթլետիկի դեմ Բարսայի հաղթանակից։ Կատալոնացիները երկար դադարից հետո վերջապես վերադարձան Կամպ Նոու։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Իհարկե, շատ ուրախ եմ։ Ամեն ինչ լավ անցավ։ Կառավարում էինք խաղը և գոլերը խփեցինք ճիշտ պահին։ Բայց ամենակարևորը ապագա խաղերում կրկին հաղթելն է։

«Գիտեինք, որ նրանք բարձր պրեսինգ են կիրառում և լավ կազմակերպված են մեր կիսադաշտում գործելիս։ Ունեինք ավելի շատ գոլեր խփելու հնարավորություններ, բայց գիտեինք, որ Աթլետիկը լուրջ թիմ է։ Երբեմն ամեն ինչ լավ է ստացվում, և այսօր այդպիսի օր էր»։

Բալդեն լավ է։ Պարզապես պետք է արագ որոշում կայացնեինք, որովհետև գլխին հարված էր ստացել, առանձնապես լուրջ բան չկա»։

Հիշեցնենք, որ Բարսան հաջորդ հանդիպումը կանցկացնի Չելսիի դեմ՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում։

Mari

Հեղինակ՝ Mari