Լևանդովսկու պատմական վերադարձը Կամպ Նոու
Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակում Բարսելոնայի ու Աթլետիկ Բիլբաոյի հանդիպմանը Ռոբերտ Լևանդովսկին դարձավ պատմական գոլի հեղինակ՝ խփելով առաջին գոլը նորաբաց Կամպ Նոու մարզադաշտում։ 37 տարեկան հարձակվողը կրկին ցույց տվեց, որ արդյունավետությունն ու գոլային հոտառությունը դեռ լիովին պահպանում է։
Չնայած Լևանդովսկիին կապում են այլ ակումբների հետ, լեհ հարձակվողը շարունակում է լավագույն մարզավիճակը պահպանել։ «Սա մեր վերադարձի առաջին խաղն է Կամպ Նոու, և օրը մեզ համար շատ առանձնահատուկ է։ Սկզբից շատ լավ խաղացինք, իսկ առաջին կեսում խփած երկու գոլը վճռորոշ եղան։ Այստեղ խաղալը այլ էներգիա ունի», – նշեց նա։
Խոսելով պատմական գոլի մասին, Լևանդովսկին ընդգծեց, որ թիմը նախապես մտադրություն ուներ հենց սկզբից առաջ անցնել․ «Մեր մտքում հենց սկզբից կար առաջին գոլը խփելու նպատակը, և մենք դա արեցինք։ Այստեղ առաջին գոլը բացելը հիանալի զգացում է։ Խաղացինք որպես միավորված թիմ, ինչը մեզ վստահություն է տալիս առաջ նայելու։ Կամպ Նոուում մենք միշտ ավելի ուժեղ ենք եղել»։
Լեհ հարձակվողը նաև խոսեց իր զգացած առանձնահատուկ մթնոլորտի մասին․ «Սա հատուկ խաղ էր։ Գոլ խփելն ու վերջում չորս գոլով ավարտելը պարզապես հիանալի է։ Վստահ եմ, որ կարող ենք այս մակարդակը պահել կամ ավելի բարձրացնել»։
Լևանդովսկին ընդգծեց նաև թիմի ներսում տիրող նոր մթնոլորտը․ «Լեհաստանի հավաքականից վերադառնալուց հետո զգացի, որ թիմում ինչ-որ բան փոխվել է։ Բոլորս անհամբերությամբ էինք սպասում այս խաղին, և դա արտացոլվեց խաղադաշտում։ Տարվա ավարտին մնացել է ութ հանդիպում, և վստահ եմ, որ կարող ենք բոլորում հաղթել»։
Աղբյուր՝ Sport.
