ad-banner-1
Ֆերմին Լոպես-Բարսա-Բարսելոնա

Ֆերմին Լոպեսը նոր արդյունք կգրանցի

Ֆերմին Լոպեսը (22 տարեկան) Բարսայի այն խաղացողներից է, ով դեռ չի խաղացել Spotify Կամպ Նոուում, և այսօր նա կունենա առանձնահատուկ օր՝ Աթլետիկ Բիլբաոյի դեմ խաղում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Եթե Ֆերմինը մասնակցի հանդիպմանը, նա կանցկացնի իր հարյուրերորդ հանդիպումը Բարսայի առաջին թիմի կազմում։ Այն օրվանից, երբ Չավին նրան դեբյուտի հնարավորություն տվեց Վիլյառեալի դեմ 2023 թվականի օգոստոսի 27-ին, ընդամենը երկուսուկես մրցաշրջան անց, Ֆերմինը անցկացրել է 99 հանդիպում և դարձել թիմի շատ կարևոր ֆուտբոլիստ։

Իր առաջին մրցաշրջանում նա մեծ ոգևորությամբ ներկայացավ աշխարհին՝ 42 խաղում խփելով 11 գոլ, ինչը նրան արժանացրեց Եվրոպայի առաջնության հրավերի։ Հաջորդ մրցաշրջանում՝ Ֆլիկի գլխավորությամբ, նա կարևոր դեր խաղաց ազգային տրիպլետը նվաճելու գործում՝ 46 խաղում գրանցելով 8 գոլ և 10 գոլային փոխանցում։

Ինչպես նշեց Mundo Deportivo-ն, Ֆերմինի զարգացումը շարունակվում է ընթացիկ մրցաշրջանում. նա արդեն ունի 6 գոլ և 4 գոլային փոխանցում ընդամենը 11 խաղում, ինչը տպավորիչ ցուցանիշ է։ Բացի այդ, ակադեմիայի սանը իր առաջին հեթ-տրիկը գրանցեց Չեմպիոնների լիգայում Օլիմպիակոսի դեմ տարած 6-1 հաղթանակի ժամանակ։

Հիշարժան են նաև նրա խաղերը Ռեալ Մադրիդի դեմ Կլասիկոներում, որոնց պաշտոնական հանդիպումներում նա խփել է երկու գոլ։ Մինչ օրս Ֆերմինն անցկացրել է 99 խաղ, խփել 25 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում, ստացել 13 դեղին և 1 կարմիր քարտ։

Այս ամենով հանդերձ, Ֆերմինը անկասկած մոտիվացված կլինի՝ իր հետքը թողնելու Spotify Կամպ Նոուում՝ իր առաջին գոլը խփելուն։

Liana

Հեղինակ՝ Liana