Ֆլիկ. «Չեմ ուզում խոսել Լամինի մասին»
Լևանդովսկին՝ անցած տարվա ցուցանիշները կրկնելու մասին.
«Եթե խոսենք թվերի մասին, չգիտեմ՝ կկարողանա՞մ նույնը անել, որովհետև շատ խաղեր բաց եմ թողել վնասվածքների պատճառով։ Բայց երբ դաշտում եմ, գուցե միջին րոպեների և գոլերի հարաբերակցությունը նման լինի։ Իմ տարիքով ես գիտեմ՝ չեմ կարող խաղալ այնքան, որքան առաջ, բայց ինձ լավ եմ զգում։ Մարզվում եմ շատ բարձր մակարդակով։ Եթե թիմային խաղ ցուցադրենք, հարձակվողների համար ամեն ինչ հեշտ է։ Եթե աշխատենք, արդյունքները կգան»։
Լևան՝ Յամալին տված խորհուրդների մասին.
«Ես վաղուց եմ խոսում նրա հետ, բայց հիմա չեմ ուզում խոսել Լամինի մասին։ Նրան պետք է հանգիստ թողնել։ Ես կխոսեմ իմ մասին»։
Իր մարզումային հատուկ ծրագրի մասին.
«Այս մրցաշրջանում շատ րոպեներ եմ բաց թողել, իսկ ազգային հավաքականի հետ անցկացրած ժամանակը ինձ շատ օգնեց։ Ծրագիրն իմ համար հատուկ էր։ Մարզիչների փորձը օգնեց՝ հասկանալու, թե որն է լավագույն մոտեցումը ինձ համար։ Շատ գոհ եմ կատարված աշխատանքից։ Հիմա ինձ շատ լավ եմ զգում և հույս ունեմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը բարձր մակարդակով հանդես գալ։ Կարևոր չէ՝ ինչպես ես սկսում մրցաշրջանը, կարևոր է՝ ինչպես ես ավարտում այն»։
Ապագայի մասին.
«Նախ՝ ես շտապելու պատճառ չունեմ։ Բացի այդ որոշիչ կլինի՝ ինչպես կզգամ մրցաշրջանի ավարտին։ Դրանից հետո կտեսնեմ՝ ինչ անել։ Բայց հիմա կենտրոնացած եմ գոլերի և թիմի հետ տիտղոսներ նվաճելու վրա»։
Անձնական վիճակի մասին.
«Մրցաշրջանի վերջում որոշ խնդիրներ ունեի, բայց հիմա ամեն ինչ լավ է։ Երբ մրցաշրջանում շատ խաղեր ունես, կարևոր է՝ ավարտին լինես լավագույն մարզավիճակում։ Երկու վնասվածք եմ ունեցել, բայց վերջին երկու շաբաթում շատ լավ եմ աշխատել, հիմա բարձր մակարդակի վրա եմ։ Եթե թիմային խաղ ցուցադրենք, վտանգավոր կլինենք և կարող ենք հաղթել տիտղոսներ։ Իմ փորձով ես հանգիստ եմ և գիտեմ, որ կարող եմ օգնել թիմին»։
