Տեբասը մեղադրվում է Բարսայի հանդեպ անօրինականության մեջ
Mundo Deportivo-ն հայտնում է, որ Սպորտի վարչական դատարանը (TAD) այս ուրբաթ որոշել է վարույթ բացել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի նկատմամբ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 20- ին Սպորտի գերագույն խորհրդին ներկայացված բողոքը Տեբասի դեմ՝ Բարսելոնայի ֆինանսական իրավիճակի գաղտնիության պարտավորությունը խախտելու համար։
Սրանից առաջ Բարսայից պահանջվել էր 5 կարևոր փաստաթուղթ ակումբի կատարած գործարքների վերաբերյալ։ Նշվում է, որ Բարսան պատշաճ կերպով չի իրականացրել բոլոր փաստաթղթերի կնքումները, այդ թվում` տարբեր տրանսֆերային գործարքներ, մարզադաշտի VIP հատվածների կառուցապատման թղթեր և այլն։
Ներկայումս Լա Լիգան պնդում է, որ դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել։ Կախված զարգացումներից՝ Տեբասը կարող է բախվել պատժամիջոցների, որոնք տատանվում են զգուշացումից մինչև երկու ամիսից մեկ տարի որակազրկում, իսկ վատագույն դեպքում՝ պաշտոնից հեռացում։
