ad-banner-1
Էրիկ Գարսիա – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Էրիկ Գարսիան ապշեցրել է բոլորին

Էրիկ Գարսիան Բարսելոնայի ամենաակնառու խաղացողներից էր Աթլետիկ Բիլբաոյի նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակում, որը նաև սպասված վերադարձ էր Spotify Կամպ Նոու։ Նա մեկնարկեց որպես հենակետային կիսապաշտպան և ցույց տվեց բարձր մակարդակի խաղ, որը կրկին ընդգծեց նրա բազմակողմանիությունը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ նա արդյունավետ ֆուտբոլիստ է։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, այս մրցաշրջանում Էրիկն արդեն փորձել է պաշտպանական գծի գրեթե բոլոր դիրքերը, իսկ այս խաղում առաջին անգամ մեկնարկեց կիսապաշտպանությունում՝ նախկինում այդ դիրքում միայն դրվագային դերակատարում ունենալով։ Չնայած քթի կոտրվածքին և երկու խաղում կրած պաշտպանիչ դիմակին՝ նա շարունակում է հանդես գալ վստահորեն և այժմ մրցաշրջանի ամենաշատ օգտագործված խաղացողն է՝ 1,285 խաղային րոպեով՝ մասնակցելով բոլոր անցկացված հանդիպումներին։

Չնայած վիճակագրությունը չի գրանցում նրա գոլային փոխանցումները, Գարսիան մասնակցեց Լևանդովսկու առաջին գոլին՝ խլելով գնդակը մրցակցից, իսկ Ֆերմինի խփած երրորդ գոլի դրվագում նրա փոխանցումը չհաշվարկվեց՝ Վիվիանի գնդակի հետ թեթևակի հպման պատճառով։ Նա գերազանց աշխատանք կատարեց նաև պրեսինգի ժամանակ։

Էրիկ Գարսիան մրցակցից 4 անգամ գնդակ վերադարձրեց, հաջողությամբ ավարտեց իր երկու խլումներն ու ապահովեց գնդակի հուսալի շրջանառություն՝ 54 փոխանցումից 47-ը հասցնելով հասցեատիրոջը։

Վերջնամասում Ֆլիկը նրան հանգստանալու հնարավորություն տվեց՝ փոխարինելով Մարկ Բերնալով, ինչը հուշում է, որ նա ամենայն հավանականությամբ կլինի մեկնարկային կազմում Չելսիի դեմ Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպմանը։

Spotify Կամպ Նոուի երկրպագուները նույնպես գնահատեցին նրա ցուցադրած խաղը՝ խաղադաշտը լքելու պահին նրան ուղեկցելով երկարատև ծափահարություններով ու վանկարկելով՝ Էրիկ, Էրիկ, Էրիկ։ Դա արժանի գնահատանք էր նրա աշխատասիրության և կայուն խաղի համար, որը նա մտադիր է շարունակել։

Liana

Հեղինակ՝ Liana