ad-banner-1
Պերես-Ռեալ Մադրիդ

Ռեալ Մադրիդի նախագահը քննադատել է Բարսելոնային

Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի ընդհանուր ժողովում կոշտ քննադատել է Բարսելոնային՝ հայտարարելով, որ նորմալ չէ, երբ ակումբը 17 տարի շարունակ ավելի քան 8 միլիոն եվրո է վճարել մրցավարների կոմիտեի նախկին փոխնախագահ Նեգրեյրային։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Պերեսը նաև նշել է. «21-րդ դարում Ռեալ Մադրիդը ունեցել է ընդամենը երկու բացասական բալանս արտաքսումների մասով։ Իսկ Բարսելոնան՝ 61 դրական։ Տարբերությունը՝ 59։ Նեգրեյրայի պաշտոնավարման տարիներին Բարսելոնայի բալանսը եղել է +49, իսկ Ռեալ Մադրիդինը՝ -1։ Եզրակացություններն ինքներդ արեք»։
Նա քննադատել է նաև իսպանական մրցավարությունը՝ նշելով, որ FIFA-ն Աշխարհի ակումբային առաջնության համար ոչ մի իսպանացի մրցավար չի ընտրել։

Վերջում Պերեսը հավելել է. «Նորմալ չէ, որ Լա Լիգայի նախագահը խթանի խաղի անցկացումը Իսպանիայից դուրս։ Նույնիսկ նրանց ավագը՝ Ֆրենկի դե Յոնգը, նորմալ չի համարում դա։ Եվ նորմալ չէ, որ Լա Լիգան աջակցի Բարսելոնային ու Վիլյարեալին՝ Մայամիում խաղի դիմաց հավելյալ ֆինանսական եկամուտ ստանալու հարցում»

Աղբյուր՝ Defensa Central

Anna

Հեղինակ՝ Anna