ad-banner-1

Ժոան Լապորտա. «Մենք նախկինում էլ ենք դժվար որոշումներ կայացրել»

2024 թվականին` Բարսելոնա 3-5 Վիլյառեալ խաղից հետո Չավիի հայտարարությունը, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է, ապշեցրեց Բարսայի բոլոր երկրպագուներին։ Սակայն Չավին հետագայում փոշմանեց, և Լապորտան կիսվել է նրանց միջև տեղի ունեցած խոսակցությունով.

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Չավին ինքն էր հայտարարել իր հեռանալու մասին՝ ասելով, որ կհեռանա մրցաշրջանի ավարտին։ Այնուհետև նա խնդրեց հանդիպել ինձ իմ տանը՝ բացատրելու, որ իրականում ցանկանում է շարունակել և զգում է դրա անհրաժեշտությունը։ Ես նրան միայն մեկ հարց տվեցի. «Չավի, դու հավատո՞ւմ ես թիմին»։ Նա պատասխանեց. «Ես 100%-ով հավատում եմ՝ ես այս խաղացողներին չեմպիոն կդարձնեմ» »։

Լապորտան վերջիվերջո հեռացրեց նախկին ավագին և բացատրեց պատճառը․ ըստ նրա՝ մեկ շաբաթ անց կայացած մամուլի ասուլիսում Չավին ասել էր, որ իրեն և թիմին պետք է երկու տարի, որպեսզի դարձնեն թիմը մրցունակ։ Իսկ սա հակասել էր այն խոսակցությանը, որը նրանք մինչև այդ ունեցել էին։

Այդ ընթացքում Չավին նաև հասցրել էր Դեկոյի հետ խոսել առաջին թիմի մի քանի ֆուտբոլիստ փոխարինելու մասին։

Լապորտան, ամփոփելով այս խառը պատմությունը, ասաց. «Մենք նախկինում էլ ենք դժվար որոշումներ կայացրել Մեսսիի, Ալբայի, Բուսկետսի, Պիկեի, նույնիսկ Չավիի և Կումանի հետ կապված… բայց Բարսայում ակումբը միշտ առաջին տեղում է։ Այն բարձր է խաղացողներից, նախագահներից և մարզիչներից»։

Hovo

Հեղինակ՝ Hovo