ad-banner-1

Դեկու. «Մեր նպատակը մնում է նույնը»

Նոր տրանսֆերներ՝ Ռեշֆորդ, Ժոան Գարսիա և Բարդաղջի

Դեկուն առանձնացրեց ակումբի երեք նորեկներին՝ Մարկուս Ռեշֆորդին, Ժոան Գարսիային և Ռունի Բարդաղջիին։

«Ռեշֆորդի տրանսֆերը շատ կարևոր էր, քանի որ նա մեզ տալիս է հարձակողական բազմակողմանիություն՝ թե՛ ձախ եզրում, թե՛ կենտրոնում, և մենք այլևս ամբողջությամբ չենք ապավինում միայն Յամալին կամ Ռաֆինյային», — նշեց նա։

Խոսելով դարպասապահ Ժոան Գարսիայի մասին՝ Դեկուն բացատրեց․

«Տեր Շտեգենը համաշխարհային մակարդակի դարպասապահ է, բայց նրա վնասվածքը ստիպեց մեզ արագ գործել։ Մենք վաղուց էինք հետևում Գարսիային, և նա հստակ ցանկություն էր հայտնել միանալ մեզ։ Մենք վճարեցինք նրա հրաժարագրի գումարը և ուրախ ենք այս տրանսֆերի համար»։

Ինչ վերաբերում է Ռունի Բարդաղջիին, Դեկուն նրան բնութագրեց որպես յուրահատուկ տաղանդ․

«Նա տեխնիկապես շատ բարձր մակարդակի եզրային հարձակվող է։ Լա Մասիայում ունենք նման տաղանդներ, բայց Բարդաղջին մեկ քայլ առաջ է և հենց այն խաղացողն էր, որ մեզ անհրաժեշտ էր։ Մենք չենք թերացել տրանսֆերային շուկայում․ լիովին գոհ ենք մեր կատարած աշխատանքից»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։