ad-banner-1
Ֆերմին Լոպես-Բարսա-Բարսելոնա

Ֆերմին Լոպես. «Մենք հիմա այնքան լավ չենք զգում մեզ, որքան կուզեինք»

Օլիմպիակոսի դեմ Խաղից առաջ` նախախաղային մամուլի ասուլիսին հանդես եկավ Ֆերմին Լոպեսը՝ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ։ Սկզբում իսպանացի ֆուտբոլիստը խոսեց այն մասին, թե ինչպիսի խաղ են սպասում Օլիմպիակոսի դեմ՝ ասելով. «Կարծում եմ՝ շատ դժվար հանդիպում է լինելու․ ի վերջո՝ սա Չեմպիոնների լիգան է, և մենք ելույթ ենք ունենալու ՊՍԺ-ի դեմ պարտությունից հետո։ Պետք է լավ խաղանք, վերագտնենք վստահությունը և հաղթենք»։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Երբ նրան հարցրին՝ սպասում է արդյոք մեկնարկել Օլիմպիակոսի և Ռեալի դեմ, Ֆերմինը պատասխանեց. «Չգիտեմ՝ կլինե՞մ արդյոք մեկնարկային կազմում, դա մարզիչն է որոշում, բայց ինչ դերում էլ լինեմ, կփորձեմ օգնել թիմին»։

Թիմի վերջին ելույթների մասին

Ֆերմինը խոսեց նաև թիմի խաղային վիճակի մասին․ «Մենք հիմա այնքան լավ չենք զգում մեզ, որքան կուզեինք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և մրցաշրջանն առջևում է։ Թիմը միշտ միավորված է, ուզում է բարելավվել և աշխատել։ Վստահ եմ՝ առաջիկա շաբաթներին, սկսած վաղվա խաղից, կվերադառնանք մեր լավագույն մարզավիճակին»։

Լոպեսը նաև նշեց Ռաֆինյայի բացակայության ազդեցությունը․«Ռաֆինյան շատ կարևոր խաղացող է, նա դա արդեն ապացուցել է, և մենք հույս ունենք, որ նա շուտով կվերադառնա»։

Ֆերմինը կարևորեց նաև Լամին Յամալի դերը թիմի խաղում։ Իսկ վերջում էլ հավելեց․ «Թիմը շատ լավ տրամադրված է վաղվա խաղի համար։ Սա Չեմպիոնների լիգան է՝ շատ կարևոր մրցաշար։ Մենք իսկապես ոգևորված ենք, ուզում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը և վերցնել երեք միավոր»։

Mari

Հեղինակ՝ Mari