Լապորտա. «Դա օգնեց մեզ փրկել ակումբը»
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ակումբի հերթական ժողովի ընթացքում բացահայտեց, որ ՈւԵՖԱ-ն ցանկացել է արգելել Բարսելոնայի մասնակցությունը ընթացիկ Չեմպիոնների լիգային՝ ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումների պատճառով։ Լապորտան նաև մանրամասնեց ակումբի ֆինանսական քաղաքականության հիմնական գործիքները՝ հայտնի «լծակները», և անդրադարձավ թիմի առաջիկա Մայամիի հանդիպման անհրաժեշտությանը։
Լապորտան նշել է.
«ՈւԵՖԱ-ն ցանկանում էր պատժել մեզ՝ արգելելով մասնակցությունը հաջորդ Չեմպիոնների լիգային։ Սակայն այն փաստը, որ Բարսելոնան հանրային բաժնետիրական ընկերություն չէ և չի կարող իրականացնել կապիտալի ավելացում, դարձավ մեր հիմնական փաստարկներից մեկը։ Այդ կերպ հաջողվեց նվազեցնել տուգանքը ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման համար՝ 60 միլիոն եվրոյից մինչև 15 միլիոն»։
Նա ընդգծեց, որ այս գործընթացը հնարավոր եղավ շնորհիվ ֆինանսական լծակների կիրառման․
«Լծակները ակտիվների վաճառք չեն, այլ ժամանակավոր փոխանցում։ Դրանք թույլ տվեցին մեզ խուսափել այն իրավիճակից, երբ անդամները ստիպված կլինեին սեփական միջոցներով փրկել ակումբը։ Մենք ժամանակավորապես փոխանցեցինք հեռուստատեսային իրավունքների 25 տոկոսը՝ որոշակի գումարի դիմաց։ Դա վաճառք չէ, այլ փոխհատուցվող փոխանցում»։
Լապորտան հիշեցրեց նաև, որ այդ ժամանակ ակումբին փորձում էին համոզել միանալ CVC ֆոնդի առաջարկին՝ «ավելի թանկ գնով», բայց այդ տարբերակը մերժվել էր.
«Այդ գործողությունն օգնեց մեզ փրկել ակումբը և ամրապնդել թիմը՝ հատկապես 2022 թվականի տրանսֆերային պատուհանի ընթացքում»։
