ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Նոր հրաշամանուկ՝ Բարսելոնայի ուշադրության կենտրոնում

Կեննետ Այխհորնը՝ 16-ամյա գերմանացի կիսապաշտպանը Հերտա Բեռլինից, դարձել է եվրոպական մի շարք գրանդների կողմից ապահանջված երիտասարդ տաղանդներից մեկը։ Անցած ամռանը իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրելու և Հերտայի առաջին թիմ տեղափոխվելուց հետո կիսապաշտպանը արդեն անցկացրել է ինը խաղ՝ գրավելով մայրցամաքի խոշորագույն ակումբների ուշադրությունը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Բարսելոնան Այխհորնի առաջընթացին հետևող եվրոպական գրանդների թվում է։ Գերմանացի կիսապաշտպանի խաղային հասունությունը, դիրքային զգացողությունը և փոխանցումների որակը, մեծ տպավորություն են թողել Բարսայի վրա։

Այնուամենայնիվ, թեև Բարսելոնան հետևում է նրան, կատալոնացիները, ամենայն հավանականությամբ, կսպասեն, մինչև Այխհորնը հաստատվի մեծահասակների մակարդակում։

Mari

Հեղինակ՝ Mari