ad-banner-1
հանսի ֆլիկ - բարսելոնա

Բարսելոնայի մարզչական շտաբը կիսատ կլինի մյուս խաղում

Ալավեսի հետ 3-1 հաղթանակը Բարսելոնային կրկին հաղթական ուղու վրա բերեց։ Խաղացողները լավ խաղացին և կարգապահ` ընդամենը 2 դեղին քարտ ստանալով ամբողջ հանդիպման ընթացքում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ Sport-ի` Բարսայի մարզչական շտաբը այդքան էլ կարգապահ չէր. կարմիր քարտեր ստացան Ֆլիկի համար 2 կարևոր անձինք։

Առաջին կարմիրը եղավ, երբ Ռեշֆորդը 65-րդ րոպեին 11-մետրանոց էր պահանջում մրցավար Մինգել Անխել Օրտիս Արիասից, սակայն դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն բուռն արձագանքեց դրվագին, և մրցավարը չներեց՝ կարմիր քարտ ցույց տալով վերջինիս։

Երկրորդ հեռացումն էլ տեղի ունեցավ վերջին րոպեներին, երբ Ժոան Գարսիան ժամանակ ձգելու համար դեղին քարտ ստացավ, երկրորդ մարզիչ Մարկուս Սորգն էլ բորբոքված հայտնեց իր անհամաձայնությունը, և մրցավարը, ինչպես առաջին կարմիրի ժամանակ, այդպես էլ այս դրվագում հեռացրեց Ֆլիկի օգնականին։

Hovo

Հեղինակ՝ Hovo